Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով, 2019 թվականին ընդունելության համար գրանցված այն դիմորդները, ովքեր Աբխազիայից դե ֆակտո սահմանին առաջացած խնդիրների պատճառով չեն կարողացել ժամանել քննության, առանց քննության կընդունվեն համալսարաններ:
Բացի դրանից, պետությունն ամբողջությամբ կվճարի ուսման վարձը, սակայն, եթե առաջին ուսումնական տարվա ընթացքում ուսանողները չկարողանան հավաքել առնվազն 60 կրեդիտ, ապա նրանց ուսման մասին որոշումը կդադարեցվի:
Աբխազիայի դե ֆակտո իշխանություններն այս տարվա հունիսին փակել էին «Էնգուրի» անցակետը, ինչի պատճառով մի շարք դիմորդներ չկարողացան Թբիլիսի ժամանել և ընդունելության քննություններին մասնակցել: Որոշները նույնիսկ գաղտնի անցան սահմանը:
Կրթության նախարարության տվյալներով, նրանք աշխատում են, որպեսզի օկուպացված տարածքներում բնակվող դիմորդները կարողանան 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննություններն անխափան հանձնել: