Վրաստանում դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող Wissol Group-ի հիմնադիր Սոսո Փխակաձեն բացատրում է վառելիքի գների բարձրացման պատճառները: Սոսո Փխակաձեն լրագրողների հետ զրույցում Վրաստանում վառելիքի գնաճի երկու հիմնական պատճառ է առանձնացրել․ միջազգային շուկաներում գների բարձրացում և լարիի անկումը:
«Վրաստանում վառելիքի գների վերջին աճի պատճառները միջազգային շուկայում գնաճն է, ինչպես նաև ազգային արժույթի անկումը: Ապրանքը մենք գնում ենք ԱՄՆ դոլարով և վաճառում լարիով», — ասել է Սոսո Փխակաձեն: