Նոդար Խադուրին  աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Վրաստանի Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին  աշխատանքային այցով ԱՄՆ-ում է:
Ֆինանսների նախարարությունից  «interpressnews»-ին հայտնել են, որ այցի շրջանակներում նախարարը  հանդիպել է ԱՄՆ-ի  գանձարանի գլխավոր քարտուղարի տեղակալ  Քլեի Բերիի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են  տնտեսական ոլորտում  Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությանը, խոսել նաև  ապագա ծրագրերի մասին:

Վրացական պատվիրարկության կազմում ԱՄՆ-ում է նաև Ֆինանսների  փոխնախար Դավիթ Լեժավան, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նիկոլոզ Գագուան:

 

Թողնել պատասխան