Վրաստան ֆինանսական փոխանցումները նվազել են

2016 հունվար ամսին  արտերկրից Վրաստան ֆինանսական փոխանցումները 11.8%-ով նվազել են:  Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` հունվար ամսի փոխանցումների ծավալը 66.5  միլիոն լարի է կազմել, ինչը 2015 թվականի հունվար ամսի հետ համեմատած`   8.9 միլիոնով պակաս է: Դեպի Վրաստան դրամական փոխանցումները այս տարի չէ, որ սկսվել են նվազել, նման միտումներ էին նկատվում նաեւ 2014 թվականին:

2015 թվականի հունվար ամսին դրամական փոխանցումները 23%-ով` այսինքն 44 միլիոն դոլարով նվազել էին: 2016 թվականի հունվար ամսին արդեն նվազած փոխանցումների ծավալը էլ ավելի է նվազել` կազմելով 11.8%: Դրամական փոխանցումներ իրականացնող աղբյուրը Վրաստանից արտագաղթած քաղացիներն են:

Ռուսաստանից և Ուկրաինայից դրամական փոխանցումների ծավալների նվազումը այս երկրներում գոյություն ունեցող բարդ տնտեսական իրավիճակով է պայմանավորված, քանի որ այստեղ արտագաղթածները աշխատավարձ են ստանում ռուսական ռուբլով եւ ուկրաինական գրիվնիով,  եւ տարադրամի նշանակալի արժեզրկման պարճառով ամերիկյան դոլարով Վրաստան ուղարկված գումարները նվազում են:

Դրամական փոխանցումների ծավալներով` 2016 թվականի հունվար ամսին հետեւյալ պատկերն է արձանագրվել ըստ երկրների. 1. Ռուսաստան` 19 մլն ամն դոլար 2. Իտալիա` 8.6 մլն ամն դոլար,  3. Հունաստան 7.9 մլն դոլար, 4. ԱՄՆ` 7.5 մլն դոլար,  5. Թուրքիա` 4.3 մլն դոլար:  Դրամական փոխանցումները` դեպի Վրաստան արտարժույթի ներհոսքը կարևոր աղբյուր է, իսկ նրա նվազումը ազգային տարադրամի վրա բացասական ազդեցություն ունի,- տեղեկացնում է «Tabula.ge»  պարբերականը:

 

Թողնել պատասխան