Ավտոբուսային երթուղին Թբիլիսիի Վակե թաղամասում՝ այս պահին վերանորոգվող Ճավճավաձեի պողոտայում, կանցնի ճանապարհի կենտրոնական հատվածով: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նա ծանոթանալով վերանորոգման աշխատանքներին, նախագծի մասին մանրամասն խոսել է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
«Sistra կազմակերպությունը որոշում է կայացրել, որ ավտոբուսի գիծը անցնի փողոցի կենտրոնական հատվածով: Համապատասխանաբար, նույն տեղում կլինի ենթակառուցվածքը՝ կանգառները, անցումները («զեբրա»), որպեսզի հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիները հեշտությամբ կարողանան հատել փողոցը»,- հայտարարել է քաղաքապետը:
Ճավճավաձեի պողոտայում վերականգնողական աշխատանքները լիովին կավարտվեն սեպտեմբերին: Նախագծի շրջանակներում կնորոգվեն ստորգետնյա անցումները և ճանապարհը: