Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության կենտրոնի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումների արդյունքի համաձայն, Վրաստանի բնակչության մեծամասնության՝ 90 տոկոսի կարծիքով Վրաստանը ամենալավ հարաբերություններն ունի Ուկրաինայի հետ:
Երկրորդ և երրորդ տեղը` 87 տոկոսով կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները:
Չորրորդ տեղում է Թուրքիան՝ 72 տոկոսով, իսկ հինգերորդը Հայաստանը՝ 66 տոկոսով: Չինաստանի հետ հարաբերությունները լավ է գնահատում 58 տոկոսը, Ադրբեջանի հետ՝ 56, Իրանի հետ՝ 45 տոկոսը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հարցվածների 86 տոկոսը կարծում է, որ Վրաստանը վատ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:
IRI-ի պատվերով հանրային կարծիքի հետազոտությունը մայիսի 20-ից հունիսի 11-ը ներառյալ անցկացրել է IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերությունը: Վրաստանի մասշտաբով հարցում է անցկացվել 1500 քաղաքացու շրջանում: