Վրացական գինիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու թեման փակված է,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Ռուսաստանում փորձում են զգուշությամբ մոտենալ այլ երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցին: ՌԴ-ի պետական խորհուրդը հունիսի վերջին և հուլիսի սկզբին քննարկում էր վրացական գինիների և հանքային ջրերի ներկրման արգելք սահմանելու հարցը: Սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահը մեզ կոչ արեց մտածված մոտեցում ցուցաբերել: Մեզ առաջարկեց առաջնորդվել մեր շահերով և վրաց ժողովրդի հանդեպ հարգանքով»,- հայտարարել է Կարասինը՝ հավելելով, որ Վրաստանի հանդեպ գինիների պատժամիջոցի հարցը ավարտված է: