Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ուսումնասիրության համաձայն Վրաստանի բնակչության 49 տոկոսը կողմ է, որպեսզի Վրաստանն անդամագրվի ՆԱՏՕ-ին:
Նշվում է նաև, որ հարցին որոշ չափով կողմ է 19 տոկոսը, որոշ չափով դեմ է 6 տոկոսը, իսկ 13 տոկոսը կտրականապես դեմ է:
Եվրամիության անդամագրմանը կողմ է հարցվածների 57 տոկոսը: Որոշ չափով կողմ է 18 տոկոսը, որոշ չափով դեմ է 4 տոկոսը, իսկ 8 տոկոսը կտրականապես դեմ է:
ԻՆչ վերաբերում է Ռուսաստանին, հարցվածների 79 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Վրաստանի համար քաղաքական, 57 տոկոսի կարծիքով տնտեսական վտանգ է ներկայացնում:
Միայն հարցվածների 5-7 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը Վրաստանի տնտեսական և քաղաքական գործընկերն է: Նույն հետազոտության համաձայն, Ռուսաստանի հետ երկխոսությանը կողմ է հարցվածների 75 տոկոսը:
IRI-ի պատվերով հանրային կարծիքի հետազոտությունը մայիսի 20-ից հունիսի 11-ը ներառյալ անցկացրել է IPM Research մարքեթինգային խորհրդատվական ընկերությունը: Վրաստանի մասշտաբով հարցում է անցկացվել 1500 քաղաքացու շրջանում: