Հանրային ռեեստրը նորանշանակ սեփականատեր Քիբար Խալվաշիի պահանջով «Ռուսթավի 2»-ի տնօրեն է նշանակել Պաատա Սալիային՝ Խալվաշիի փաստաբանին: Տնօրենի պաշտոնից Նիկա Գվարամիան էլ հեռացվել է:
Խալվաշին սույն խնդրանքով ռեեստրին է դիմել 15:55-ին, Ստրասբուրգի դատարանի որոշումից մի քանի ժամ հետո, իսկ Հանրային ռեեստրը նոր տնօրենին գրանցել է ժամը 17:20-ին:
Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին հայտնի դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության որոշման վերաբերյալ Վրաստանի դատարաններում կոնվենցիայի հոդվածները չեն խախտվել, ուստի՝ Վրաստանում ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցել է նախկին սեփականատիրոջը՝ Քիբար Խալվաշիին:
Հատկանշական է, որ այսօր ավելի վաղ Գվարամիան էլ հայտարարել էր, թե օրինական ճանապարհներով իրեն չեն կարող հեռացնել պաշտոնից։