«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրում «բավականին լուրջ երաշխիքներ ունի ու չվճարելու դեպքում իրեն չեն կարող ազատել աշխատանքից»:
«Պայմանագիրն օրինական է: Միակ դեպքը, երբ ես կհրաժարվեմ իմ կամքով տնօրենի պաշտոնից, դա կլինի իմ լրագրողների դիրքորոշման պատճառով: Եթե լրագրողները կասեն, որ ես պիտի գնամ, նույնիսկ չեմ էլ քննարկի: Բայց Նիկա Գվարամիային այստեղից ոչ ոք չի կարող հեռացնել օրինական ճանապարհներով»,- հայտարարել է Գվարամիան:
Վերջինս հավելել է, որ պայմանագիրը ստորագրել է այնպես, որպեսզի կախված չլինի հեռուստաընկերության հիմնադիրներից:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության որոշման վերաբերյալ Վրաստանի դատարաններում կոնվենցիայի հոդվածները չեն խախտվել: