Վրաստանի գլխավոր դատախազությունում երեկ` հունիս 17-ին, հարցաքննվել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ ցուցարարների և ոստիկանության միջև հունիսի 20-ին տեղի ունեցած բախումների գործով:
«Մեր առաջնահերթությունն է քաղաքացիների անվտանգության մասին հոգալը, և, երկրորդը՝ հետաքննության բաց լինելը և հանրայնությունը` մեր քաղաքացիների համար: Ինչպես նշեցի, մի քանի անգամ կկանչեն հարցաքննության: ՆԳՆ-ում ոչ մի խնդիր չունենք, գիտենք, որտեղ է արդարությունը»,- հայտարարել է Գախարիան:
Նշենք, որ այսօր հարցաքննվել է նաև «Միավորված ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն։