Պաշտոնից ազատվել է Վրաստանի ԿԳ փոխնախարարը

Վրաստանի Կրթության եւ գիտության փոխնախարար Գիորգի Շարվաշիձեն պաշտոնաթող է եղել: Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համապատասխան հրամանը Կառավարության պաշտոնական կայքում է հրապարակվել:

Հենվելով «Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորության եւ գործունեության կարգի մասին օրենքի» 24-րդ հոդվածի առաջին կետի վրա, ազատել Գիորգի Շարվաշաձեին Վրաստանի Կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնից» ասված է վարչապետի՝ սեպտեմբերի 9-ի հրամանում: Կրթության եւ գիտության նախարարությունը, որպես Գիորգի Շարվաշաձեի պաշտոնաթող լինելու պատճառ է ներկայացրել Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի ընտրություններում մասնակցություն ունենալու հանգամանքը: Ինչպես հայտնի է, Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորին, համալսարանի գիտական խորհուրդը պետք է ընտրի սեպտեմբերի 23֊ին։ Այս պահին ընթանում է թեկնածուների գրանցման գործընթացը:

Թողնել պատասխան