Թբիլիսիի մարաթոնյան վազքի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 17:00 ին։ Թբիլիսիի Պուշկինի այգուց սկիզբ առած մարաթոնը ավարտվեց Radisson Blu հյուրանոցի մոտ, որտեղ մասնակիցների և հավաքվածների համար ժամը 18:00 ին «Svansit» խումբը համերգով հանդես եկավ:
Գունավոր մարաթոնի՝ Հոլիի հովհանավորն էր Կոկա Կոլա ընկերությունը: Այս Փառատոնը ամեն տարի նշվում է տարբեր երկների կողմից, սակայն դրա առաջին նշողները եղել են Հնդկաստանում: Հոլին տարիների ընթացքում իր հանրաճանաչությունը չի կորցրել, հակառակը՝ այն ավելի լայն պահանջարկ է ստացել ամբողջ աշխարհում:Մարաթոնի համար գրանցված առաջին 900 մասնակիցները նվերներ կստանան՝ Fuse Tea եւ Կոկա Կոլա ընկերությունների կողմից։
«Նախորդ տարի փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց Թբիլիսիում, սակայն առաջիկայում այն ամենամյա կդառնա: Այս մարաթոնի նպատակը՝ ժողովուրդի առողջ ապրելակերպը խրախուսելն է։ Միջոցառման ընթացքում մասնակիցները և հավաքված բազմությունը ներկերով իրար կգունավորեն, իսկ վազքը ավատելուց հետո նրանց սպասվում է Սվանսիխի հանրաճանաչ խմբի մասնակցությամբ համերգ։ Համերգից առաջ կլինեն հայտնի DJ-ներ, ինչ վերաբերվում է Հնդկաստանից հատուկ բերված ներկերի կիրառությանը, ապա դրանք ընտրվել են հաշվի առնելով նյութերի էկոլոգիապես մաքուր և հակաալերգիկ լինելու հանգամանքը, ուստի դրանք վնաս չեն ներկայացնում մարդկանց ու բնության համար»,— Ալիք մեդիայի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ Լանա Լեժավան:
Մարաթոնի մասնակիցները գոհունակության խոսքերով արտահայտվեցին միջոցառման մասին։ Նրանք նաև ասացին,որ նվերների չեն սպասում, որովհետև իրենց համար գլխավորը՝ իրենց ընկերների հետ ուրախանալն է: