Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է անձրևոտ եղանակ: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների բաժնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն, հուլիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի ողջ տարածքում բարձր ջերմաստիճանի ֆոնին, օրվա երկրորդ կեսին կպահպանվի անձրևոտ եղանակ:
«Համեմատաբար բարձր ջերմաստիճան կարձանագրվի Արևելյան Վրաստանում` 30-35 աստիճան, սակայն տեղումներ անձրևի տեսքով միևնույնն է կլինեն»,- ասել է Նիորաձեն: