Վրաստանի ծովափնյա Շեկվեթիլիում քաղաքացիները միացել են բողոքի ալիքին, պահանջում են Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Մինչ այս պահը «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր, միլիոնատեր Բիձինա Իվանիշվիլիի կառուցած «Պարագրաֆ» հյուրանոցային համալիրի մոտ շարունակվում է մի քանի քաղաքացու հացադուլը։
Ցուցարարները նախօրեին կենդանի շղթայով շրջապատել էին «Պարագրաֆը»:
Նրանք պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, կոչ են անում Վրաստանում չծածանել ռուսական դրոշը, իշխանափոխության կոչեր անում: