Ռուսաստանի դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հուլիսի 15-ին կհանդիպի Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամներին:
Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Կասաչովը նշել է, որ հանդիպմանը կզրուցեն հարաբերությունների ներկա դրության, ճգնաժամի հաղթահարման հեռանկարի մասին, այդ թվում միջխորհրդարանական երկխոսության ստեղծման ճանապարհով:
Կասաչովի հայտարարությամբ, վրացի ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը տեղի կունենա դաշնության խորհրդում: Ռուս պատգամավորների հետ հանդիպման համար Ռուսաստան կմեկնեն Ադա Մարշանիան, Գիորգի Լոմիան և Գոչա Թևդորաձեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին հայտարարել էր, որ առաջիկա օրերին կուսակցության անդամները կմեկնեն Մոսկվա: