Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի առաջին տարում խորհրդարանի անդամների կողմից գրանցվել է 1430 բացակայություն, իսկ 2018 թվականին՝ 1500: Այս մասին ասվում է Transparency International Georgia-ի պատրաստած զեկույցում:
Ըստ հաշվարկի՝ խորհրդարանի առաջին տարում 16 պատգամավոր բացարձակ չի օգտվել ելույթի հնարավորությունից:
Հաշվետու ժամանակահատվածում խորհրդարանի անդամների մասնակցությունը նիստերի աշխատանքին խնդրահարույց էր: Չնայած այն բանին, որ նվազել է լիագումար նիստերից հարգելի պատճառներով բացակայության թիվը, ընտանեկան իրավիճակի պատճառով բացակայությունների ցուցանիշը կրկին բարձր է մնում:
Ըստ զեկույցի, խորհրդարանի ամենաակտիվ անդամը Էկա Բեսելիան է: