2019 թվականի հունիսի 30-ի տվյալներով, Վրաստանի արտաքին պետական պարտքը գերազանցում է 5,438 մլրդ դոլարը (15.6 մլրդ լարի):
Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 71 մլն դոլարով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 252 մլն դոլարով:
Մասնավորապես 2019 թվականի մայիսի 31-ի տվյալներով, Վրաստանի արտաքին պետական պարտքը գերազանցում էր 5,367 մլրդ դոլարը: 2018 թվականի հունիսի տվյալներով արտաքին պետական պարտքը կազմում էր 5,186 մլրդ դոլար:
Վրաստանի ամենամեծ պետական վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ասոցիացիան (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD):