Սեպտեմբրի 12-ին, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Քութաիսիում տարածաշրջանային ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում, հարցին, թե ո՞ր կուսակցությունը կլիներ նրա երկրորդ ընտրությունը «Վրացական երազանքից» հետո, պատասխանել է.
«Իմ 2-րդ ընտրությունը, իհարկե, Ազատ դեմոկրատներն ու Հանրապետական կուսակցությունն է, քանի որ նրանց հետ մեր հիմնական ռազմավարության վերաբերյալ, ինձ մոտ հարց չէն առաջացել: Ցավոք սրտի, այսօր, բացի Վրացական երազանքից, չեմ կարող կոչ անել ժողովրդին նշված կուսակցություններին ձայն տալ»,֊ հայտարարել է Իվանիշվիլին:
Երկու կուսակցությունները համեմատելիս, Իվանիշվիլին առաջնահերթություն է տվել Ազատ դեմոկրատներ կուսակցությանը՝ նշելով, որ չնայած նախկինում ինքը գերադասում էր Հանրապետականներին, սակայն այս տարիների ընթացքում Դավիթ Ուսուփաշվիլին ոչինչ չի արել: