Թբիլիսիում` խորհրդարանի մոտ այսօր ցույցերը կվերսկսեն 19:00-ին: Սա արդեն հանրահավաքի 21-րդ օրն է: Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Հիշեցնենք, որ ցույցերը սկսեցին այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցույցերի ճնշման ներքո հրաժարական տվեց խորհրդարանի խոսնակը և փոխվեց ընտրական օրենսգիրքը։