2019 թվականի 6 ամսվա նախնական տվյալների համաձայն, միջազգային ճանապարհորդներից Վրաստանի ստացած եկամուտը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է Տուրիզմի ազգային վարչությունը, նշված ցուցանիշը 95,4 մլն-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Աճը կազմում է 7 տոկոս:
Հունիս ամսին միջազգային ճանապարհորդներից եկամուտը կազմել է 340 մլն ԱՄՆ դոլար, ինչը 14,6 մլն-ով գերազանցում է 2018 թվականի հունիսի ցուցանիշը: Աճը կազմում է 4,5 տոկոս: