Նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրին Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան:
Նույն օրը հայտնի դարձան նաև նոր նախարարների անունները: Էներգետիկայի նախարարի պաշտոնում Կալաձեին փոխարինել է Իլիա Էլոշվիլին, իսկ Գյուղատնտեսության նախարար է դարձել Լեւան Դավիթաշվիլին:
Նորանշանակ նախարարներին արդեն ներկայացրել է վարչապետ Կվիրիկաշվիլին: Նրանք երկուսն էլ մինչ այս փոխնախարարներ էին: Վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Խորհրդարանական ընտրություններից հետո Դավիթ Բաքրաձեն չի զբաղեցնի Եվրոպական և Եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախախարարի պաշտոնը: Բաքրաձեն նշանակվելու է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան: Այդ պաշտոնում նա կփոխարինի Արչիլ Գեգեշիձեին:
Լուսանկարը` վարչապետի ֆեյսբուքյան էջից