Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթները հնարավոր է վերականգնվեն: Այս մասին գրում է «Կոմերսանտը», հիմնվելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրին:
Հրատարակչության զրուցակցի համաձայն, Մոսկվային բավարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին լրագրող Գիորգի Գաբունիայի կողմից հնչեցրած հայհոյանքների հանդեպ պաշտոնական Թբիլիսիի արձագանքը:
Лента.Ру-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ եթե Վրաստանում դադարի ռուսաֆոբիան, իսկ իշխանությունը հետևողական լինի, բացառված չէ, որ ավիաչվերթները վերականգնվեն:
Նույն աղբյուրի համաձայն, ռուսական կողմը պատրաստ է նաև վերադառնալ Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցին:
Մասնավորապես, հրատարակչությունը նշում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, Թբիլիսիում հակառուսական ալիքի մեկնարկից առաջ, վիզայի չեղարկման հարցը մշակված է եղել և մնացել էր միայն փաստաթուղթը ստորագրել: