Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ նախատեսած զինվորական շքերթը չեղյալ է համարել: Նրա խոսքով այն գումարը, որը պետք է ծախսվեր շքերթի կազմակերպման ու անկցացման համար, կփոխանցվի զինվորականներին:
«Ավանադաբար օգոստոսի 24-ին Ուկրաինան տոնում է անկախության օրը և անցկացվում է զինվորական շքերթ՝ ճոխ և ոչ այնքան էժան: Այս տարի պատրաստվում եմ շքերթի փոխարեն այդ գումարը փոխանցել մեր հերոսներին՝ զինվորականներին»,- հայտարարել է Զելենսկին` հավելելով, որ նշված գումարը կազմում է 12 մլն դոլար:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի անկախության օրվան, նախագահի խոսքով այն կնշվի այլ ձևաչափով: