Վրաստանում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան։ Նա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է:
Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Գորի քաղաքի մոտակայքում, հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենա էր վթարվել։ Մեքենայում եղել է հինգ հոգուց բաղկացած ընտանիք, նրանց երկու սանիկներն ու սանիկների մայրը։ Վթարի հետևանքով 3 մարդ զոհվել է (ընտանիքի մայրը, երեխաներից մեկն ու ընտանիքի սանիկը), 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գորիի հիվանդանոց:
Վիրավորներից երկուսի վիճակը (ընտանիքի հայրը, որը եղել է վարորդը և երեխան) բժիշկները գնահատում են ծանր։ Ուղղաթիռով Հայաստան է տեղափոխվել վարորդը։
Նշենք, որ մյուս երեք քաղաքացիները երեկ արդեն տեղափոխվել էին Հայաստան, իսկ երեխան, որի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում, դեռևս կշարունակի մնալ Թբիլիսիում։
Артура Мириджаняна вертолётом доставили в Ереван
ПОСТРАДАВШИЙ В АВАРИИ В ГРУЗИИ 40-ЛЕТНИЙ АРТУР МИРИДЖАНЯН УЖЕ В АРМЕНИИАртура Мириджаняна вертолётом доставили в Ереван. Сейчас он находится в МЦ «Эребуни». Артур лежит в отделении реанимации. Врачи сейчас борются за его жизнь.
Posted by Armlink on Tuesday, July 9, 2019