Վրաստանում հուլիսի 7-ի լուսաբացին վթարված հայկական մեքենայի երեք ուղևորները տեղափոխվել են Հայաստան։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են համապատասխան բժշկական կենտրոններ:
«Տուժածներ Լ.Մ.-ն (ծնված 2002 թ.) և Մ.Մ.-ն (ծնված 2005 թ.) տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Լ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Մ.Մ.-ինը՝ միջին ծանրության։ Մ.Մ.-ն (ծնված 1988 թ.) տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:»,- հաղորդում են ԱԻՆ-ից։