Tbilisi Pride կազմակերպությունն ամեն դեպքում անցկացրեց նախորոք չեղյալ հայտարարված «Արժանապատվության քայլերթը»:
ԼԳԲԹ հայամքնի իրավունքների պաշտպանության շաբաթը սկսվել է հունիսի 18-ին, Tbilisi Pride-ը ծրագրում էր մի քանի սոցիալական միջոցառում անցկացնել առաջիկա 8 ամսվա ընթացքում: Հունիսի 20-ին սկսած բողոքի ակցիաների ֆոնին կազմակերպիչները որոշում էին կայացրել հետաձգել բոլոր միջոցառումներն՝ այդ թվում «Արժանապատվության քայլերթը»: Նախօրեին պարզ դարձավ, որ ակցիան երկուշաբթի կանցկացվի, սակայն ժամն ու տեղը գաղտնի էր պահվում: Չնայած դրան, հակաԼԳԲԹ-ականները խոստացել էին գտնել նրանց ու տապալել երթը: Առավոտյան քայլերթը պաշտոնապես կրկին չեղյալ հայտարարվեց:
Փոխարենը՝ Tbilisi Pride-ի մի քանի տասնյակ ակտիվիստներ երեկոյան ժամերին դրոշներով ու ԼԳԲԹ համայնքի իրավունքների պաշտպանության կոչերով, սուլոցներով երթով անցել են Վրաստանի ՆԳՆ-ի շենքի մոտով: