Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ ) ընտրացուցակից հանել է «Նոր քաղաքական կենտրոն — Գիրչի» կուսակցությանը: ԿԸՀ-ից հայտնել են, որ կուսակցությունը ցուցակից դուրս է եկել իր նախաձեռնությամբ:
«Գիրչի»-ի ներկայացուցիչները մեկնաբանել են տեղի ունեցածը` նշելով, որ. «Գիրչին» ամբողջովին ձուլվել է «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» բլոկում: Մինչ այդ, կուսակցության ընտրություններին պատրաստվում էր մասնակցել 9-րդ համարի ներքո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին «Պաատա Բուրճուլաձե-Պետությունը ժողովրդի համար» բլոկը հրապարակել է կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին 30 անդամների անունները: Բլոկի շարքերում 28 տղամարդ եւ 2 կին է: Ընտրացուցակի առաջին համարում ներկայացված է Պաատա Բուրճուաձեի, 2-րդում` «Քաղաքացիական հարթակ -նոր Վրաստան» կուսակցության ղեկավար Գիրոգի Վաշաձեի, 3-րդում՝ Բուրճուլաձեի խորհրդական (Արդարատության նախկին փոխնախարար) Դավիթ Ջանդիերիի թեկնածությունը:
Պաատա Բուրճուլաձեն ներկայացնելով ընտրացուցակը, ասել է. «Մենք մնացած ուժերից տարբերվում ենք նրանով, որ ինչ խոստանում ենք, իրականացնում ենք: Մեր նպատակն է ստեղծել պետություն, որը կծառայի ոչ թե քաղաքական գործիչներին, այլ ժողովրդին: Բլոկի ընտրական ցուցակում «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» բլոկը հիմնվել է օգոստոսի 18-ին: Բլոկի կազմում են «Շարժում-Պետությունը ժողովրդի համար», «Քաղաքացիական հարթակ-նոր Վրաստան» և «Նոր աջեր» կուսակցությունները:
Բլոկը ղեկավարում է նախկին օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ Գիորգի Վաշաձեն: Հիշյալ բլոկն ընտրություններին մասնակցում է առաջին համարի ներքո: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, միավորվել են` ելնելով ընդհանուր հետաքրքրություններից: Դրանք են` ձգտում դեպի արեւմուտք, Վրաստանում աղքատության վերացում ու տնտեսության արագ զարգացում:
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: