Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ Միխեիլ Գիորգաձեն հրաժարական է տվել: Այս մասին նա գրառում է կատարել իր «ֆեյսբուքյան» էջում:
«Կարծում եմ 5 տարին նման պատասխանատվության պաշտոնում բավական է, որպեսզի գործում առավելագույն միջոցներ ներդնես՝ ստանալու այն արդյունքը, որին կարողացանք հասնել: Բացի այդ, ժամանակն է տեղը զիջել նոր էներգիայով մարդկանց»,- գրում է Գիորգաձեն:
Միխեիլ Գիորգաձեն, որ մինչև բոլորովին վերջերս մշակույթի նախարարն էր, կրթության և մշակույթի նախարարությունների միավորումից հետո նշանակվել է հիշյալ գերատեսչության առաջին տեղակալ: Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը: