Հուլիսի 4-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրում հյուրընկալել է նորընտիր խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին: Խորհրդարանի խոսնակը Զուրաբիշվիլիին դեղին վարդեր է նվիրել:
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն անցկացրել են առաջին աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի խորհրդարանի և նախագահի աշխատակազմի միջև համագործակցության վերաբերյալ՝ կարևորելով աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը», — տեղեկատվությունը տարածել է խորհրդարանի մամուլի ծառայությունը: