Եթե Խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, ում օգտին կքվեարկեք

 

Սեպտեմբերի 9-ին «palitra»-մերդիա կազմակերպությունը հրապարակել է վրացական մի շարք կայքերում  («ipn.ge» «kvirispalitra.ge», «bpn.ge» , «palitratv.ge», «ambebi.ge», «mshoblebi.ge», «marao.ge») անց կացված  հարցման արդյունքները:  Հարցմանը մասնակցել է մոտ 12 հազար  օգտատեր:

«Եթե Խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, ում օգտին կքվեարկեք» հարցին   33 տոկոսը պատասխանել է  «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան»-ի:

Հարցման արդյունքները ցույց են տվել,  որ ընդդիմադիր  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին իր ձայնը կտա ընտրողների 16 %-ը:  Երրորդ տեղում է  Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած `«Պաատա Բուրճուլաձե-Պետությունը  ժողովրդի համար» բլոկը՝  մոտ 4 % ձայնով, այնուհետև  Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցությունը: 5-րդ հորիզոնականում է «Դավիթ Թարխան- Մոուրավի, Իրմա Ինաշվիլի- Վրաստանի Հայրենասարներ  դաշինք, միավորված ընդիմություն» բլոկը:

Հատկանշական է, որ իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան»-ին  ամենամեծ  աջակցությունը ցույց են տվել «Interpresews.ge» կայքի  օգտատերերը:  Այս կայքի օգտատարերի 44 %-ը պատրաստ է իր ձայնը տալ գործող իշխանությունների օգտին:

Ինչ վերաբերում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, նա ամենաբարձր ցուցանիշը գրանցել է «marao.ge» կայքում` հավաքելով ձայների 18,5 %-ը:

Թողնել պատասխան