Թբիլիսիում այսօր ավարտվեց բողոքի թվով 14-րդ ցույցը: Բողոքի ակցիայի ձևաչափն այս անգամ համերգային էր․ կատարումներով հանդես են եկել երգիչներ և երաժշտական խմբեր:
Համացանցում լայն տարածում է ստացել Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տիկնոջ՝ Մակա Չիչուայի և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլիի երգը «երբեք» խորագրով: