Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի պետ Գիորգի Կղակղաչաշվիլիի իրավասությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից, պատճառը հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած զարգացումների շուրջ ընթացող հետաքննությունն է: Կղակղաչաշվիլիի իրավասությունները դադարեցվել են մինչ հետաքննության ավարտը:
Նա այս պաշտոնին է նշանակվել 2018 թվականին: Հունիսի 20-ին ցույցը ցրելուն, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցել է վերոնշյալ դեպարտամենտը: