2019 թվականի առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում անշարժ գույքի հանդեպ պահանջը 5 անգամ ավելացել է: Այս մասին գրում է ռուսական Կոմերսանտ հրատարակչությունը՝ հիմնվելով վերլուծաբանների տվյալների վրա:
Վերլուծաբաններն այն երկրների տվյալներն են համեմատել, որտեղ Ռուսաստանի քաղաքացիներն անշարժ գույք են գնում: 2018 թվականի վարկանիշի համաձայն՝ 23-րդ տեղում գտնվող Վրաստանն այս տարի զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Վրացական անշարժ գույքի հայտնիությունը վերլուծաբանները բացատրում են գնի և որակի լավ հարաբերակցությամբ և պայմանագրի ձեռքբերման հեշտությամբ:
Վերլուծաբանների կարծիքով, վերջին շրջանում վրաց-ռուսական հարաբերությունների լարվածություններն անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրվածության վրա չեն ազդում: