«Իրականությանը չեն համապատասխանում վերջին շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը սկսել է նոր ճանապարհ կառուցել Դավիթ Գարեջիի տարածքում, Չիչխիտուրի վանքի ուղղությամբ», — հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Ըստ ԱԳՆ-ի, ոչ թե ճանապարհ է կառուցվում, այլ եղածն է նորոգվում, որն էլ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում է և որևէ կերպ չի ազդում գոյություն ունեցող ստատուս քվոյի վրա:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը «ձեռնպահ մնան անհիմն և չստուգված հայտարարություններից, որպեսզի չխանգարեն բանակցությունների ընթացքին»:
Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր, երբ Ադրբեջանն ամիսներ առաջ զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանական համալիրը:
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծագած խնդրին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։