Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, հուլիսի 1-ին Վրաստանի արևմուտքում գտնվող Շեկվեթիլի ավանի մոտ ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Վթարի հետևանքով 14 զինծառայող է վիրավորվել:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2-րդ բրիգադի զինծառայողներին Բաթումիից Սենակի տեղափոխող մինի-ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Զինծառայողները երթևեկում էին հասարակական տրանսպորտով:
«Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են բժշկական հաստատություններ, որտեղ նրանք բժշկական ստուգում են անցել և որոշ ժամանակ եղել բժիշկների հսկողության տակ», — ասվում է հայտարարության մեջ: