Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայից հետո պարել է ցուցարարների հետ:
გუშინდელი აქცია სიყვარულის ამოფრქვევით დამთავრდა, ბიჭმა გოგოს ცოლობა თხოვა და ისე გადაგვედო სახლშიც ცეკვა ცეკვით წავედით❤️#გახარიაწადიდღეს 7ზე 12.0Nini Gogiberidze Eka Chagela Lena Sisauri
Posted by Helen Khoshtaria on Sunday, June 30, 2019
Տեսանյութը վերցված է պատգամավորի ֆեսյբուքյան էջից:
Հիշեցնենք, Թբիլիսիում 12 օր շարունակ անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչները քաղաքացիական հասրակության ակտիվիստներն են, սակայն ցույցերին ակտիվ մասնակցում են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները:
Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Ընդմիջումից հետո ընդդիմադիր պատգամավորները այդ թվում Էլենե Խոշտարիան աղմուկ բարձրացրեցին՝ հայտարարելով, որ Պետդումայի պատգամավոր Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու: