Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն վերջին զարգացումների պատճառով հարցը հետաձգվեց:
«Այո, իսկապես վիզայի չեղարկման հարցը քննարկվում էր։ Մենք սկզբունքորեն պատրաստ էինք դրան, սակայն չստացվեց, հիմա պետք է սպասել լավ ժամանակների: Մենք այցեգրային ռեժիմը բավականին ազատականացրել ենք: Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Վրաստանից հրավիրել նրան, ում ցանկանում է: Ռուսաստան ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը տարեցտարի ավելանում է, այդ պատճառով մենք պատրաստ էինք առաջ գնալ մինչև վիզայի չեղարկում»,- այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է ռուս դիվանագետը: