«Ես Ռուսաստանից եմ ու իմ սրտի 120 տոկոսն օկուպացված է Սաքարթվելոյի (Վրաստանի) կողմից»,- նման գրությամբ պաստառը ձեռքին այս աղջկա լուսանկարը մեծ տարածում ստանալով ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ վերածվել է քարոզարշավի:
Ռուսաստանցիները, ովքեր աջակցում են Վրաստանին ու սիրում իրենց հարևան զբոսաշրջային երկիրը, #RussiansLoveSakartvelo հեշթեգի ներքո նման լուսանկարներ են հրապարակում:
«Պետք է հիշեցնել ողջ աշխարհին, որ ռուս ժողովուրդը սիրում է Վրաստանը, իսկ Վրաստանն օկուպացված է ոչ թե ռուսների, այլ Պուտինի կողմից, միասին մենք կկարողանանք «Ռուսաստանն օկուպանտ է» արտահայտությունը փոխարինել «Պուտինն օկուպանտ է» արտահայտությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել օգտատեր Բագրատ Էլիաուրին: