«Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցություններն այսօր բոյկոտել են խորհրդարանի լիագումար նիստը:
Հունիսի 28-ի լիագումար նիստին քաղաքական բոյկոտ հայտարարելու մասին խմբակցությունների որոշման պատճառը Վրաստանում զարգացող իրադարձություններն են:
«Ինչ լավ է, կհանգստանամ։ Հոգով և սրտով ողջունում եմ որոշումը», — այսպես է արձագանքել «Հայրենասերների դաշինք» խմբակցության անդամ Ադա Մարշանիան գործընկերների որոշմանը: