Վրաստանի միասնական ազգային քննությունները վրաց լեզու և գրականություն առարկայով կմեկնարկեն հուլիսի 1-ից: Շուրջ 41 հազար դիմորդ պատրաստվում է ընդունելության քննություններին:
Այս տարի Վրաստանի 11 քաղաքում կբացվի 23 քննական կենտրոն՝ հագեցած համապատասխան օդարակիչ համակարգերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Իսկ քննական կենտրոնի հարակից տարածքում կմոբիլիզացվեն շտապ օգնության մեքենաներ, փրկարար ծառայությունը և պարեկային ոստիկանությունը:
Ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 23-ին՝ ֆիզիկայի քննությամբ: