Ճապոնիայի Օսակա քաղաքում հունիսի 28-ին ընթանում է «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որի շրջանակներում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ ՌԴ-ի ղեկավարի հետ մի շարք հարցերի թվում քննարկելու է նաև զինաթափման հարցը:
«Մենք շատ հետաքրքիր զրույց կունենանք, որը կներառի երկու երկրների միջև առետուրը, բազմաթիվ այլ հարցեր, ինչպես նաև զինաթափման հարցը»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։
Թրամփը վերջում կատակել է լրագրողների հետ՝ ասելով, որ Կրեմլի առաջնորդին խնդրում է չմիջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմը պնդում էր, որ Մոսկվան միջամտել է ընտրական գործընթացին։