Նախօրեին Վրաստանի խորհրդարանի առջև հավաքված ցուցարարները շարժվել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոն, որի տարածքում անցկացրեցին բողոքի ակցիա:
Ցուցարարները 8-րդ ցույցի ավարտին դեղին քարտեր ցույց տվեցին Իվանիշվիլիին, մի քանի երգ կատարելով՝ հայտարարեցին, որ սա «վերջին զգուշացումն է պարոն Բիձինային»:
Ակցիայի մասնակիցների խոսքով հանրահավաքը կշարունակվի այսօր՝ ժամը 19:00-ին, խորհրդարանի շենքի մոտ: