“TNS” ընկերությունը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ exit poll՝ ընտրատեղամասից դուրս գալու պահին ընտրողներից հարցումներ կանցկացնի 4 հեռուստաընկերությունների համար` Հանրային, «Իմեդի», «Մաեստրո», “GDS”:
«TNS» ընկերությունը մտնում է 107 երկիր ներկայացող Բրիտանական ազգային հաղորդակցության հոլդինգի կազմի մեջ: Ընտրատեղամասերի մոտ հարցումները կանցկացնի վրաստանյան «GORBI» ընկերությունը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով exit poll կանցկացնի սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների բնագավառում ամենամեծ ընկերություններից մեկը` ամերկա֊գերմանական «GfK»-ը: Բացի մայրաքաղաքից, exit poll-ի հարցումներ կանցկացվեն նաև Քութաիսի, Ռուսթավի, Բաթումի, Զուգդիդի, Գորի քաղաքներում և Կախեթի, Քվեմո-Քարթլի, Իմերեթի, Մամեգրելո, Աջարիա շրջաններում: «Ռուսթավի 2-ի» ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ հեռուստաընկերությունը մասնակցություն չի ունենա տեխնիկական հարցերում: «GfK»-ի վերջին հետազոտության արդյունքներով` իշխող «Վրացական երազանքը» 35.9 տոկոսով գլխավորում է կուսակցությունների վարկանիշային աղյուսակը: Նրան զիջում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»` 34.2 տոկոս: 3-րդը «Պատտա Բուրճուլաձեի պետությունը ժողովրդի համար» շարժումն է` 9.8 տոկոս: