Սեպտեմբերի 8-ը գրագիտության միջազգային օրն է

1940061

Սեպտեմբերի 8-ը գրագիտության միջազգային  օրն է: Այն օրացույց է մտել 1966 թվականին,   անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` աշխարհում 775 մլն մարդ գրել-կարդալ չգիտի: Անգրագետների 2/3-ը  իգական սեռն է, նրանք ապրում են հիմնականում Հարավային և Արևելյան Ասիայում, Աֆրիկայում: Աշխարհի մոտ 100 միլիոն երեխա ընդհանրապես դպրոց չի հաճախում: Հարցումները վկայում են, որ տարեցտարի ընթերցանության նկատմամբ սերը նվազում է: Բազմաթիվ կազմակերպություններ համաշխարհային անգրագիտության դեմ պայքարելու համար առաջարկում են ավելի շատ գրադարաններ և գրախանութներ բացել:

Թողնել պատասխան