Վրացական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցկիտիշվիլին:
Վրացական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հունիսի 26-ին, իսկ այսօր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ անցկացվում է նիստը։ Նիստից հետո նախատեսվում է այցելություն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այնուհետև ՀՀ կառավարության անունից ճաշ կտրվի ի պատիվ նիստի մասնակիցների։
Հունիսի 28-ին պատվիրակությունները կմեկնեն Դիլիջան՝ մասնակցելու հայ-վրացական գործարար համաժողովին։
Այս հանդիպմանը կողմերը համաձայնեցին, երբ մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-վրացական հանդիպումը:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարչապետ ընտրվելու մեկ տարվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ալիք մեդիայի» այն հարցին, թե Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը նշվեց, որ կոնկրետ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի մակարդակի: Հարցին թե առկա են արդյոք թվեր ու առաջընթաց մատնանշող գործընթացներ, ՀՀ Վարչապետը նշել էր, որ հունիսին նախատեսում են հայ-վրացական միջկառավարական խորհրդի նիստ:
ՈՒՂԻՂ: Ամփոփիչ ելույթներ. հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստ
Posted by Aliq Media on Thursday, June 27, 2019
ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
Posted by Aliq Media on Thursday, June 27, 2019