Վրաստանում տեղի ունեցող ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիղմելաշվիլին բոլորին կոչ է արել հունիսի 29-ին գալ Հանրապետության հրապարակ:
«Շաբաթ օրը ցույցերի 10-րդ օրն է և առայժմ մեկ պահանջ չի բավարարվել: Մենք այդ մարդուն (ներքին գործերի նախարարին) հեռացնելու ենք: 10-րդ օրը բոլորդ դուրս եկեք տներից, համալսարաններից, հանրային հաստատություններից, ոստիկանությունից, բոլորդ դուրս եկեք: Ազատության քայլերթ ենք իրականացնելու դեպի Ազատության հրապարակ»,- հայտարարել է Դիղմելաշվիլին: