ՀՀ վարչապետը հրաժարական է տվել

Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Արահամյանը կառավարության նիստի ավարտին հայտարարել է իր հրաժարականի մասին:

Այս թեմային անդրադարձել են նաև վրաստանյան լրատվամիջոցները: «Նովոստի Գռուզիան», հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը, գրում է․ «Ես որոշեցի հրաժարական տալ և նախագահին հնարավարություն` ձևավորել նոր կառավարություն»,֊ասել է Աբրահամյանը, շնորհակալություն հայտնել նախարարներին և հավելել, որ կշարունակի աշխատել Սերժ Սարգսյանի կողմից կազմված նոր Կառավարության անդամների հետ: Նախկին վարչապետն ասել է, որ իր ղեկավարության ընթացքում Կառավարությունը բաց է եղել բոլոր տեսակի երկխոսությունների և առողջ գաղափարների քննարկման համար: Ըստ նրա` հետագա աշխատանքում նոր մեթոդների կիրառություն է անհրաժեշտ: 58-ամյա Հովիկ Աբրահամյանը Հայաստանի կառավարությունը ղեկավարում էր 2014-ի ապրիլից, նա նաև իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահն է:

Թողնել պատասխան