Վրաստանի ընդդիմությունն իշխող «Վրացական երազանքին» սպառնում է պատժամիջոցներով: Սալոմե Սամադաշվիլին սկսել է աշխատել այսպես կոչված՝ «Գավրիլովի ցուցակի» վրա: Այս ցուցակում հայտնվելու են այն պատգամավորները, ովքեր քվեարկել են Մելիային ձերբակալելու օգտին:
Ըստ Սադամաշվիլիի՝ ցուցակում պետք է հայտնվեն բոլոր նրանք, ովքեր հունիսի 20-ին հանցագործություն են կատարել, նա խոսել է Իվանիշվիլիի, Գախարիայի և Չուբինիձեի պատասխանատվության մասին․
«Մենք սկսում ենք աշխատել ինչպես Եվրախորհրդարանի, այնպես էլ ԱՄՆ-ի կոնգրեսի հետ, ինչպես դա կատարվում է ոչ ժողովրդավար երկրների դեպքում, որպեսզի համապատասխան ակտ ընդունվի՝ համապատասխան ժողովրդավար երկրների համապատասխան ներկայացուցչական օրգանների կողմից: Սա նշանակում է, որ ցուցակում հայտնվածների նկատմամբ հնարավոր է ինչպես ֆինանսական սահմանափակումներ կիրառել, այնպես էլ առաջխաղացման, ու բնականաբար՝ այդ ցուցակում են հայտնվելու Իվանիշվիլին, Գախարիան, Չուբինիձեն, նաև Կոբախիձեն»:
«Միացյալ ազգային շարժման» շարքերում վստահ են, որ Մելիային դատելու հրամանը տվել է անձամբ Իվանիշվիլին:
«Գավրիլովի ցուցակի» մասին այսօր խոսել է նաև Եվրոպական Վրաստանից Օթար Կախիձեն, նա ասել է, որ նախաձեռնողներից ոչ ոքի չի ներվելու մարդկանց այլանդակելը, կուրացնելը, մահվան հասցնելը: