ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) ողջունում է 2020-ի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը: Այս մասին կազմակերպությունը հայտարարություն է տարածել.
«Մենք գտնում ենք, որ ընթացող բողոքների պայմաններում սա ոչ միայն ողջունելի զիջում է, այլև քայլ առաջ՝ ժողովրդավարական կառավարման մեջ, որը կապահովի Վրաստանի քաղաքացիների կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը: Այդ որոշման ընդունումը պահանջում է համապատասխան օրենսդրության մշակում և կիրառում, և հույս ունենք, որ օրենսդիր գործունեությունը տարվելու է քաղաքական ու քաղաքացիական գործիչների լայն մասնակցությամբ», — ասված է UNDP-ի հայտարարությունում:
Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել համապատասխան նախաձեռնություններում, որոնք ընտրական ու խորհրդարանական բարեփոխումների փուլում են: